News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանին հայտնաբերել դեռ չի հաջողվել: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Նա շուրջ 16 ժամ զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից»,-հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝  քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ