News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Թուրքիայում սկանդալային դեպք է տեղի ունեցել պիցցերիաներից մեկի առաքիչի հետ կապված։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էսքիշեհիր քաղաքաի բնակիչներից Հուսեյն Աքյուզը երեկոյան ուշ զանգում է պիցցերիա եւ պիցցա պատվիրում։ Պիցցան վերցնելուց հետո նա սկսում է ուտել, երբ  հարեւանը հաղորդագրությամբ զոգւշացրել է չուտել պիցցան։

Հուսեյնն անմիջապես զանգել է հարեւանին եւ իմացել, որ հարեւանը նկատել է, թե ինչպես է առաքիչը  շենքի մուտքից ներս մտնելուց հետո թքում պիցցայի վրա ու այդ ամենը իր բջջային հեռախոսով տեսագրում։

Հուսեյնը դիմում է շենքի պարետին եւ վերցնում են մուտքի անվտանգության տեսախցիկի տեսագրությունը, որում  ականատես է լինում առաքիչի զազրելի քայլին։

Հուսեյնը դատական հայց է ներկայացրել պիցցերիայի ու առաքիչի դեմ։

Ավելի ուշ Հուսեյնը բժշկի է դիմել ստուգումների համար։ Նա պնդել էր, որ մինչ հաղորդագրությունը հասցրել էր ուտել պիցցայից։

Տպել
Ամենաշատ