News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն արտաքսում է 13 ուկրաինացի դիվանագետի, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Նրանց բողոքի նոտաներ են հանձնվել եւ հայտարարվել է, որ, ի պատասխան նշված պետությունների կողմից այսպես կոչված «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի անապացույց մեղադրանքների հիման վրա ռուս դիվանագետների արտաքսման վերաբերյալ անհիմն պահանջների, Ռուսաստանը persona non grata է հայտարարում Ռուսաստանի Դաշնությունում այդ երկրների դիվանագիտական հաստատությունների համապատասխան թվով աշխատակիցների»,- նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործի կապակցությամբ մարտի 26-ին հայտարարել էր Կիեւի կողմից 13 ռուս դիվանագետի արտաքսման մասին: Ուկրաինայի ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ 13 ռուս դիվանագետի արտաքսումը տեղի կունենա մոտ ապագայում, նրանք persona non grata կհայտարարվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ