Բելգիայից Բավարիա ուղեւորվող տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով մեկ մարդ է մահացել, 18-ը վնասվածքներ ստացել: Այս մասին շաբաթ հայտնել են Գերմանիայի իրավապահ մարմիններից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պատահարը տեղի է ունեցել անցած գիշերը Վայբերսբրուն բնակավայրի ավտոճանապարհին: Զոհվել է ավտոբուսի վարորդը, ուղեւորներից երեքի վիճակը ծանր է:
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը, որի մեջ 50 մարդ է եղել, բախվել է բեռնատարին: