News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին՝ նշելով, որ Իսրայելին անհրաժեշտ է ազատվել նրանից։

Թուրքիայի վարչապետը նշել է, թե լարված հարաբերությունների խնդիրը Իսրայելինն է, քանի որ եթե Լիբերմանի պաշտոնավարությանը վերջ չդրվի, թուրք-իսրայելական հարաբերությունները ավելի կվատանան։ «Ով ուզում է լինի, եթե թուրքերի հասցեին նման խոսքեր է ասում, թող նայի հայելու մեջ եւ տեսնի անարժան մեկին»,-ասել է Էրդողանը։

«Եթե Իսրայելի կառավարությունն իր քաղաքականությունը չփոխի, մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի սպասվում։ Նեթանյահուի կառավարությունը կարող է դառնալ Իսրայելի պատմության ամենավատ կառավարությունը։  Մինչ իսրայելցիները չփոխեն իրենց քաղաքականությունը, թուրքերը նրանց հետ սեղան չեն նստի։ Իսրայելի հետ կնքված համաձայնագրերն էլ չեմ վերահաստատի»,-շեշտել է Թուրքիայի վարչապետը։

Էրդողանը հիշեցրել է, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից՝ «Մավի Մարմարա» նավի դեմ գործողության համար եւ փոխհատուցում վճարի սպանված 9 թուրքերի ընտանիքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ