Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում մետրոյի երկու գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը հասել է 35-ի, հաղորդում է Life- ը` վկայակոչելով Rheinische Post-ին:
Նշվում է, որ երկու վիրավորները գտնվում են ծանր վիճակում: Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք:
Վթարի պատճառը ճշտվում է: Տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: