Կորեացի ինժեներները միայնակ մարդկանց հետ հաղորդակցվելու համար ռոբոտ են ստեղծել: Տանը ձայներ լսելով, նա վերլուծում է կատարվածը եւ այդ մասին կարող է պատմել իր սեփականատիրոջ ընկերներին, որոնք նույնպես այդպիսի ռոբոտ են օգտագործում:
Ենթադրվում է, որ այն կօգնի մարդկանց հաղթահարել միայնությունը եւ նրանց կդրդի շփվել այլ մարդկանց հետ՝ մեկնաբանելով նրանց կենցաղային գործողությունները, հաղորդում է IEEE Spect-ը: Ռոբոտը ներկայացվել է HRI 2018 համաժողովում:
Յոնսե համալսարանից Չժինու Կիմի գլխավորությամբ ինժեներները միայնակ մարդկանց համար ռոբոտ են ստեղծել, սակայն դրա համար այլ հայեցակարգ են ստեղծել: Այլ մարդկանց փոխարինելու փոխարեն, այն նրանց հետ կապի միջոց է ծառայում: Նրա կորպուսը կատվի ուրվապատկեր է հիշեցնում, ռոբոտի կենտրոնում էկրան է տեղադրված, որի վրա տարբեր զգացմունքներ արտահայտող ինտերակտիվ աչքեր են:











