News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր է անցկացնել  Hyperloop բարձր արագությամբ տրանսպորտի թունելի թեստավորումը: Այս մասին ձեռնարկատերը նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Lenta-ն: 

Մասկի խոսքով՝ վակուումային թունելում պարկուճը պետք է հասնի մոտ 500 կմ/ժամ արագության կամ ձայնի արագության գրեթե կեսին: Ըստ որում՝ արգելակման ճանապարհի երկարությունը պետք է կազմի ընդամենը մոտ 1,2 կմ:

Մասկը խոստովանել է, որ նման գաղափարը մի փոքր ֆանտաստիկ է թվում: Սակայն միաժամանակ նշել է, որ ամեն դեպքում փորձարկմանը հետեւելը հետաքրքիր կլինի:

Hyperloop-ը բարձր արագությամբ տրանսպորտի նախագիծ է, որը 2012 թվականին առաջարկել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: Ըստ մտահղացման՝ ուղեւորներով պարկուճները պետք է տեղաշարժվեն հատուկ վակուումային թունելներում: Սա թույլ կտա շարժման արագությունը նկատելիորեն մեծացնել:

Ներկայումս պարկուճի շարժման արագության ռեկորդը պատկանում է Virgin Hyperloop One մրցակից ընկերությանը: Նրան հաջողվել է զարգացնել տրանսպորտային խցի մինչեւ 387 կմ/ժամ արագություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ