News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ի երեկոյան բորսայում նավթի գինը 2014 թվականի նոյեմբերից հետո առաջին անգամ Միջին Արեւելքում լարվածության ավելացման պատճառով բարձրացել է մեկ բարելի դիմաց 73 դոլարի, հաղորդում է Lenta- ն` վկայակոչելով Reuters-ին:

Այս ֆոնին, դադարել է ռուբլու անկումը՝ ռուս օլիգարխների, պաշտոնյաների եւ պետական ընկերությունների ղեկավարների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:

Ապրիլի 11-ի կեսօրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի վրա հարձակվելու մտադրության մասին հայտարարությունից հետո դոլարը 2016 թվականի նոյեմբերի 30-ից հետո առաջին անգամ գերազանցեց 65 ռուբլու նիշը: 2016 թվականի մարտի 10-ից եվրոն հասավ առավելագույն նիշին՝ 80,5 ռուբլու:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ