News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) զեկույզ է հրապարակել ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով հետաքննության վերաբերյալ: ՔԶԱԿ-ի փորձագետները, «հաստատել են Միացյալ Թագավորության եզրակացությունները թունավոր նյութի կազմի վերաբերյալ»: Թե որտեղ է կոնկրետ արտադրվել նյութը, կազմակերպությանը պարզել չի հաջողվել, փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով AP-ն:

Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալիները մոտ մեկ ամիս գտնվում էին կոմայի մեջ: Ապրիլի սկզբին նրանց առողջական վիճակը սկսվեց բարելավվել: Յուլյա Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից, Սերգեյ Սկրիպալը դեռ հիվանդանոցում է:

Լոնդոնի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Սկրիպալները թունավորվել էին ռուսական ծագման «Նովիչոկ» քիմիական նյութով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ