News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) զեկույզ է հրապարակել ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով հետաքննության վերաբերյալ Միացյալ Թագավորության խնդրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թափանցիկության նկատառումներով եւ քանի որ, ի տարբերություն ռուսների, մենք թաքցնելու ոչինչ չունենք: Մենք խնդրեցինք ՔԶԱԿ-ին հրապարակել եզրակացությունը, որպեսզի բոլորը կարողանան տեսնել այն, եւ լիարժեք զեկույցը փոխանցել ՔԶԱԿ-ի անդամներին, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանին»,- նշվում է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Ըստ ՔԶԱԿ-ի զեկույցի՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաղորդել է, որ քիմիական նյութը, որով թունավորվել են Սկրիպալները, բարձր մաքրության է եղել եւ այլ նյութեր չի պարունակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ