News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններին: Համապատասխան օրինագիծը հաստատվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում:

Օրինագծի համաձայն, բարեգործական ծրագրերի համակարգման հարցերով խորհրդատվական հանձնաժողովը, որը հանձնարարականներ է տալիս լիազոր մարմնին, ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ: Նրա որոշմամբ հաստատվում է նաեւ խորհրդատվական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը:

Օրենքով նախատեսվում է, որ լիազոր մարմինը իրականացնում է հետեւյալ գործառույթները` որակավորում, վերապատրաստում, գրանցում, բարեգործական ծրագրերի ցուցակի վարում, բարեգործական ծրագրերի շրջանակներում տրամադրվող ապրանքների եւ ծառայությունների ցանկի ստեղծում:

Բարեգործական որակավորումը չի ներառում քաղաքական կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ բժշկական հաստատությունների) դրամական միջոցների եւ այլ ռեսուրսների տրամադրումը, կազմակերպությունների եւ նրանց աշխատակիցների սպառողական կարիքների բավարարումը, առք ու վաճառքի գործարքների իրականացումը բարեգործական նպատակների ծախսերով:

Հարկային արտոնությունների ստացման ծրագրերը կարող են ճանաչվել որպես բարեգործություն, եթե դրանք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա եւ հայկական հասարակական կազմակերպությունների (այդ թվում` բարեգործական), կրոնական եւ այլ նմանատիպ կազմակերպությունների, անհատական բարերարների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ