News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների հետ առևտրային հարցերով բանակցություններն  անհնար են, քանի որ Վաշինգթոնի փորձերն անկեղծ չեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆեն, փոխանցում է  Reuters-ը։  

Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը խոստացել էր նվազեցնել Չինաստան ներկրվող մեքենաների մաքսատուրքերը եւ բարելավել մտավոր սեփականության պաշտպանությունը՝ ավելացնելով երկու երկրների միջև լարվածության թուլացման հույսերը։

Սակայն Գաո Ֆենը լրագրողներին հայտնել է, Ցզիպինի հայտարարությունը ոչ մի կապ չունի Պեկինի և Վաշինգթոնի տարաձայնությունների հետ, ավելին պետք չէ այդ հայտարարությունը դիտել որպես ԱՄՆ-ին արված զիջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ