News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն խոստացել է «ամրապնդել» Իրանի միջուկային համաձայնագիրը։ Իր թեկնածության հաստատման համար հրավիրված Սենատի լսումների ժամանակ ելույթով հանդես գալով՝ նա հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որ մինչեւ մայիսի 12-ը Եվրոպայի դաշնակիցների հետ պայմանավորվի համաձայնագրի վերանայման շուրջ, գրում է AFP-ն։

Այս վերջնաժամկետն է սահմանել նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ համաձայնագրի վերանայման համար՝ հակառակ դեպքում սպառնալով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալով։  

Լինելով կոնգրեսական՝ Պոմպեոն հանդես էր գալիս այդ գործարքի քննադատությամբ, ուստի նրա նշանակումը սրեց այն մտավախությունը, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել համաձայնագրից։

Լսումների ժամանակ Պոմպեոն ձգտել է ընդգծել դիվանագիտության կարեւորությունն այս հարցում․ «Ես ցանկանում եմ շտկել այդ գործարքը։ Դա իմ նպատակն է»,-ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե իրականացնում է Իրանն համաձայնագրի իր մասով պարտավորությունները, Պոմպեոն նշել է, որ հակառակն ապացուցող ապացույց մինչ այժմ չի տեսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ