News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018 թվականի 1-ին եռամսյակում լրագրողների հանդեպ բռնության դեպքեր չեն եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2018թ. առաջին եռամսյակում Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների վիճակը:

Անդրադառնալով վերջերս ընդունված օրենսդրական փոփոխություններին, նա դրանք անվանեց տեղեկատվության ազատությունը սահմանափակող։

«Ասուլիսն ուզում եմ սկսել երկու լավ եւ երկու վատ լուրից, առաջինը՝ հաշվետու ժամանակահատվածում, այսինքն հունվարից մինչեւ մարտ, որեւէ ֆիզիկական բռնության դեպք լրագրողների նկատմամբ չի եղել, այսպիսի դեպքեր շատ հազվադեպ են լինում: Երկրորդը՝ նվազել է լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների քանակը»,- ներկայացրեց Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացրած տվյալների համապատասխան, 2017 թվականի 1-ին եռամսյակում գրանցվել են՝ Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ՝ 3 դեպք, Ճնշումներ ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ՝ 32 դեպք, Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ՝ 5 դեպք, մինչդեռ 2018 թվականին 1-ն եռամսյակում բռնության դեպքեր չեն եղել, ճնշումների թիվը նվազել է, հասնելով 12-ի, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը՝ 14-ի:

Ինչ վերաբերվում է լրատվամիջոցներին օրենսդրական փոփոխությունների միջոցով կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու նախաձեռնություններին, ապա սրա վառ օրինակը՝ բանախոսի կարծիքով, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր. «Այսուհետեւ լրագրողները գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նիստերը լուսաբանելու հնարավորություն չեն ունենալու: Չնայած այս որոշման վերաբերյալ հնչած սուր քննադատություններին, փետրվարի մեկին կառավարությունը հավանություն տվեց այդ փաստաթղթին, իսկ մարտի 23-ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց այս օրենքը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ խնդրահարույց է նաեւ մարտի 23-ին ԱԺ-ի ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը. «Սա անակնկալ էր լրագրողների համար, քանի որ 2017 թվականի նոյեմբերի 16-ին կառավարությունը հավանություն էր տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին, սակայն ԱԺ ներկայացրեց մեկ այլ փաստաթուղթ, որը լուծում է միայն մեկ խնդիր՝ օրինագիծը համապատասխանեցնել 2015 թվականին ընդունված Սահմանադրությանը»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

2018 թվականի առաջին եռամսյակում ԶԼՄ-ներին վերաբերվող եւս երկու օրինագիծ կա, որոնց, ըստ Մելիքյանի, լրագրողները հավանություն են տվել: Այսուհետ վարչական գործերով դատական նիստերի լուսաբանմանը, տեսաձայնագրման համար անհրաժեշտ է ոչ թե դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա դատարանի թույլատվությունը, այլ կողմերի համաձայնությունը: Իսկ մարտի մեկին կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի, ըստ որի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում առանձին՝ կամ առաջին, կամ երկրորդ մասի առկայության դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ