News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում ապրիլի 12-ին կայացավ   «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորհագրով գործարար համաժողովը:

Հ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովը կազմակերպվել էր Ժնեւ կանտոնի Առեւտրաարդյունաբերական պալատի(ԺԱԱՊ), ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության(ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ: Համաժողովին մասնակցում էին շուրջ 70 գործարարներ տարբեր երկրներից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:

Սուբիլիան նշեց, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով եւ հավելել, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը: 

Համաժողովի ընթացքում Շվեյցարիայում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շվեյցարացի, ֆրանսացի եւ այլ օտարերկրյա գործարարներին  ներկայացրեց Հայաստանի ներդրումային դաշտը եւ գործարար միջավայրը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաեւ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, ֆինանսաբանկային համակարգի, վերականգնվող էներգետիկայի, ոսկերչության եւ գինեգործության ոլորտների առանձնահատկություններն ու գրավչությունը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները եւ ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայաստանյան գործարար պատվիրակության կազմում ընդգրկված էին  բեռնափոխադրումների, ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխոլոգիաների,  ազատ տնտեսական գոտիների, առողջապահության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդարդյունաբերության եւ խորհրդատվական շուրջ 30 ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Որպես Հայաստանի եւ Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ընդլայնման եւ խորացման երաշխիք, հայ – շվեյցարական գործարար համաժողովին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Ժնեւ Կանտոնի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայման առումով:  Հուշագիրը ստորագրեցին Արսեն Ղազարյանը եւ  Վինսենթ Սուբիլիան:

Միջոցառման ավարտին անցկացվեց հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես:

Նույն օրը, մինչ համաժողովը, կազմակերպվեց հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաեւ անցկացվեցին առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ` B2B ձեւաչափով:

Հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով: Կազմակերպվեց նաեւ այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ, հաշվի առնելով ընկերության լայն հետարքրքությունը Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ, քննարվեցին տնտեսության տարբեր ոլորտներում  համագործակցության հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում եւ առանձին հանդիպումների համար նախատեսված սրահներում Շվեյցարիայից եւ Ֆրանսիայից ժամանած գործարարները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի բիզնես հնարավորություների նկատմամբ:

Համաժողովին մասնակցում էին շվեյցարական մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: 

Այսօր, ապրիլի 13-ին, պատվիրակությունը կմասնակցի նաեւ Ժնեւում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ