News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի հետազոտական կենտրոնի տեղեկատվության համաձայն, որը անալիզի է ենթարկել Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի վայրից ՔԶԱԿ-ի փորձանմուշները, Սկրիպալների թունավորման համար օգտագործվել է BZ նյութը, որը գտնվել  է ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի սպառազինման մեջ: Ռուսաստանում եւ ԽՍՀՄ-ում այն չի արտադրվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարը նշել է, որ գաղտնիության պայմաններում Մոսկվան Շպից քաղաքում գտնվող  Շվեյցարիայի ճառագայթային եւ քիմիաճառագայթային անալիզի կենտրոնից ստացել է  Սոլսբերիի նմուշների ուսումնասիրության արդյունքները:

Լավրովը բացատրել է, որ դրանք ՔԶԱԿ-ի կողմից դեպքի վայրից հավաքած փորձանմուշներն են եղել, որոնք կազմակերպության փորձագետներն ուղարկել են Շպից:

Շվեյցարացի մասնագետները ուսումնասիրությունն ավարտել էին մարտի 27-ին:

Լավրովը նաեւ ներկայացրել է փաստաթղթի քաղվածքը, որը Շվեյցարիայի փորձագետները ուղարկել են ՔԶԱԿ:

 Քննության արդյունքների հիման վրա նմուշներում հայտնաբերվել են BZ քիմիական նյութի հետքերը եւ նրա պրեկուրսորները, որոնք Քիմիական զենքի արգելման  կոնվենցիայի համաձայն վերաբերում են երկրորդ կատեգորիայի քիմիական զենքին:

 BZ-ն նյարդակաթվածային նյութ է, որը ժամանակավորապես կաթվածահար է անում  մարդուն:

Հգեթունավորման ազդեցությունն ի հայտ է գալիս կիրառումից 36 րոպե անց եւ մինչեւ 4 օր է տեւում:

Այս դեղատոմսին տիրապետել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների բանակը: ՌԴ-ում եւ ԽՍՀՄ-ում նման քիմիական միացությունների մշակումներ չեն կատարվել»,  — մեջբերել է Լավրովը:

 «Հաշվի առնելով այն, որ տուժածները՝ Յուլիա Սկրիպալը եւ ոստիկանն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Սերգեյ Սկրիպալը, ինչպես հաղորդում են բրիտանացիները, ապաքինվում է, կլինիկական պատկերն ավելի նման է հենց BZ թունավոր նյութի կիրառմանը», — ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ