News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բրիտանացի երգչուհի եւ Broadcast ռոք-խմբի անդամ Թրիշ Կինենը մահացել է H1N1 գրիպի բարդացումների հետեւանքով։ Շուրջ երկու շաբաթ առաջ Կինենը տեղափոխվել էր հիվանդանոց։

Բժիշկները հայտնել են, որ Կինենը հիվանդացել է անմիջապես այն բանից հետո, երբ Բրիտանիա է վերադարձել Սինգապուրից եւ Ավստրալիայից, ուր գտնվում էր հյուրախաղերով։ 

Կարծիք կա, որ 42-ամյա երգչուհին խոզի գրիպով վարակվել է հենց այդ շրջագայության ժամանակ։

2010 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարել էին, որ այս ձմեռ հնարավոր կլինի խուսափել խոզի գրիպի համաճարակից։ ԱՀԿ ներկայացուցիչները նշել էին նաեւ, որ մեկ տարի առաջ այդ հիվանդությունն իսկապես եղել է եւ հերքել են արհեստականորեն տարածած խուճապի մասին լուրերը։

Broadcast խումբը Բիրմինգհեմում կազմավորվել էր 1995 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ