News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը եւ 16-ամյա Էրիկ Խաչատրյանը կասկածվում են Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը նշեց, որ Տիգրան Մազմանյանը կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ: «Մեղադրանքը անհիմն է, Տիգրանը համառոտ ցուցմունք է տվել, բայց ես դեռ չեմ ուզում տեղեկատվություն հայտնել՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով»,- ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ Տիգրան Մազմանյանը այս պահին գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում:

Տիգրան Մազմանյանը կասկածվում է  Քրեական օրենսգրքի 225  հոդվածի 2-րդ մասով եւ 225-ի  1 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարելու համար:

Այս գործով մյուս բերման ենթարկված 16-ամյա Էրիկ Խաչատրյանը դեռեւս ցուցմունք չի տվել։ Էրիկ Խաչատրյանը կասկածվում է  Քրեական օրենսգրքի 225  հոդվածի 2-րդ մասով և 225-ի  պրիմ 1 հոդվածի առաջին մասով՝ այսինքն քաղաքացիական նահնազանդություն կազմակերպելու եւ անցկացնելու մեջ:

NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Թեհմինե Հավսեփյանը նշեց, որ երեկ վաղ առավոտից են Էրիկին բերման ենթարկել եւ դեռեւս որեւէ ապացույց չեն ներկայացրել նրա մեղավորության հետ կապված:

«Ինձ քննչականում ասել են, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չեն հայտնում, ինչ ապացույցներ ունեն: Իբր Էրիկը առաջին շարքում է եղել, ինձ անձամբ չեն տվել նման ապացույց, ասել են ինտերնետում կան ապացույցները, բայց ինտերնետում շատ բան կա, ես ինչ իմանամ ինչ ապացույցի մասին են ասում», -ասաց փաստաբանը՝ նշելով, որ Էրիկը իրեն մեղսագրվող արարքները չի կատարել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել:

Ըստ քրեական գործի նյութերի` 2018թ.-ի ապրիլի 14-ին ժամը 15:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետեւ անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների եւ հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետեւանքով տեւական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ