News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 16 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 6, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման եւ խուլիգանության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորության ոչնչացման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Ամենաշատ