News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ապա Ազգային ժողովն այն վավերացրել է ապրիլի 11-ին:

Այս համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2009-ին եւ անընդհատ երկարացվում էր:

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի խոսքով, փաստաթղթում քաղաքական հարցերը զետեղված են նախաբանում, երկրորդ մասում քաղաքական երկխոսության եւ բարեփոխումներին, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերող դրույթներն են, երրորդ մասը արդարադատությանը եւ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին է:

«Համաձայնագրում առանձնակի հստակ անդրադարձ կա ԼՂ խնդրին: Այն վերահաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերին ու մոտեցումներին՝հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա. մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության վրա:

Հայաստանի՝ ԵՄ մուտքի արտոնագրերի վերաբերյալ երկխոսության հարցն ունի առանձին հոդվածներ: Փաստաթղթում խոսվում է, որ Հայաստանն աստիճանաբար իր օրենսդրությունը մոտարկելու է ԵՄ օրենսդրությանը, որպես բարեփոխումներին ուղղված քայլ:

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը բաղկացած է հիմնական տեքստից եւ շուրջ 12 հավելվածներից, որոնք վերաբերում են ոլորտային քաղաքականությանը՝ տրանսպորտ, էներգետիկա, շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն, տեղեկատվական հասարակական ոլորտում համագործակցություն, սպառողների պաշտպանություն, զբաղվածություն, սոցիալական քաղաքականություն եւ հավասար հնարավորություններ, պետական գնումներ, ֆինանսական աջակցություն, խարդախության դեմ պայքար եւ այլն:

Նա տեղեկացրել է, որ Համաձայնագրով ձեւավորվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները ղեկավարող եւ համակարգող ինստիտուցիոնալ շրջանակ: Ըստ այդմ, Գործընկերության խորհուրդը բարձրագույն քաղաքական մարմինն է՝ բաղկացած կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից; Այն իրականացնելու է համաձայնագրի կիրակման գործընթացի վերահսկումն ու գնահատումը: Գործընկերության կոմիտեն, որը բաղկացած է կողմերի բարձրաստիճան պաշտոնյաներից, աջակցելու է գործընկերության խորհրդին, կարող են ստեղծվել նաեւ ենթակոմիտեներ: Համաձայնագրով նախատեսված է նաեւ խորհրդարանական վերահսկման մեխանիզմ:

Կլինի նաեւ կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված հարթակ, որի գործողության կարգը ենթադրում է թափանցիկության եւ ռոտացիայի սկզբունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ