Հույս ունենք, որ մոտ ժամանակներս ԵՄ-ի կողմից մեզ կտրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրում խոսվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մեկնարկի մասին. «Հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրի տարրերի քննարկմանը եւ արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ արել է այդ ուղղությամբ: Մենք կատարել ենք այդ մեկնարկի համար նախապայման հանդիսացող քայլերը եւ հույս ունենք, որ դրանք ընս արժանվույն կգնահատվեն ԵՄ կողմից»,-հայտարարեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ 2017-2020 թվականների համար Հայաստանին ԵՄ օժանդակության ծավալը կկազմի շուրջ 170 մլն եվրո. «Փաստաթուղթն արդեն հաստատված է»:
- Հույս ունենք, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Բրյուսելը կպահպանի իր դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ. փոխնախարար
- Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. Փոխնախարար
- Հայաստան-ԵՄ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանը փակելու մասին որեւէ ձեւակերպում չկա. Փոխնախարար
- Ինչ գլուխներից է բաղկացած ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. հատուկ անդրադարձ կա ԼՂ խնդրին. Ներկայացնում է ԱԳ փոխնախարարը (ուղիղ)
- Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստում. Արա Բաբլոյան




























