News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Սվազիլենդի թագավոր Մսվատի III երկիրը վերանվանել է Էսվանիտիի թագավորություն, հայտնում է BBC-ն։

Երկիրը վերանվանելու մասին որոշումը միապետը հայտարարել է Սվազիլենդի անկախության 50-ամյակի տոնակատարությունների ժամանակ։ Տոնակատարությունները նշանավորվել են նաեւ թագավորի ծննդյան 50-րդ տարեդարձով։

eSwatini-ն նշանակում է «Սվազիների հող»։ Մսվատի III համոզմամբ՝ Սվազիլենդը շփոթության մեջ է դնում մարդկանց, իսկ արտասահմանում երկիրը Շվեյցարիա (Switzerland) են հասկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news