News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Yerevan expo ցուցահանդեսային համալիրում այսօր՝ ապրիլի 20-ին բացվել են 2 միջազգային ցուցահանդեսներ՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը բացման արարողությանը նշել է, թե նման միջոցառումները նպաստում են Հայաստանի եւ զբոսաշրջության նկատմամբ հանրային հետաքրքրության բարձրացմանը, բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում։ «Եւ հատկապես թույլ են տալիս մեր քաղաքացիներին ծանոթանալ մեր երկրի գրավչություններին»,- նշել է նա՝ արձանագրելով, որ «In Tour Expo» ցուցահանդեսին արդեն հինգ տարի բարձր մակարդակով մասնակցում է նաեւ Արցախի Հանրապետությունը։

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն էլ ներկայացրել է էկոտուրիզմի հեռանկարները Հայաստանում։ «Մեր բնաշխարհը կարեւոր նախապայման է Հայաստան այցելող զբոսաշրջիկի համար»,- արձանագրել է նա՝ հավելելով, որ կառավարությունը էկոտուրիզմի զարգացման, պահպանվող տարածքները զբոսաշրջիկների համար ավելի հարմարավետ դարձնելու քաղաքականություն է իրականացնում։ Նրա խոսքով, եթե 2010թ. մի քանի հազար մարդ էր այցելում բնության պահպանվող տարածքներ, ապա 2017-ին այդ անձանց թիվը հատել է կես միլիոնի սահմանը։ «Կառավարության համար ոլորտի զարգացումը գերակայություն է»,- նշել է Խաչիկ Հակոբյանը։ Նա նշել է, թե հունիսին տեղեկատվական կենտրոն են բացելու Երեւանում զբոսաշրջիկների համար, ներդնելու են վճարային միասնական համակարգ, կանոնավոր տուրեր կիրականացնեն, կստեղծեն քեփինգի գոտիներ։

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ ընթանում է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ