News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն անհանգստություն է հայտնել առեւտրային խոչընդոտների միջոցով ստեղծվող արհեստական  մրցակցության շուրջ, որը վերջնարդյունքում կարող է լուրջ վնաս հասցնել բազմակողմ առեւտրային համակարգին։ Այսպիսի դիրքորոշում նա հայտնել է Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

«Առեւտրային խոչընդոտների հաշվին արհեստականորեն ստեղծված մրցակցությունն ապակայունացնող եւ չափազանց վտանգավոր է աշխարհի համար»,-նշել է Լի Սյան Լուն։

Նա նաեւ մատնանշել է մի շարք երկրներում քաղաքական տրամադրությունները, որոնք թշնամաբար են տրամադրված ազնվության եւ բացության սկզբունքների վրա հիմնված բազմակողմ առեւտրին։

Միաժամանակ վարչապետը խոստովանել է, որ մի քանի ոլորտներ, օրինակ՝ բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, իսկապես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն եւ շոշափում են ազգային անվտանգության հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ