News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի վարչակազմը Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ Հյուսիսային Կորեային «անկայունության ուժեր» է համարում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը` ներկայացնելով Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է AP-ն:

Պետական դեպարտամենտն իր զեկույցում կարեւորել է այս չորս երկրներին` մեղադրելով նրանց մարդու իրավունքների «աղաղակող խախտումների» մեջ, ներառյալ խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակումները, ինչպես նաեւ բռնության զանցաթողության կամ կրոնական, էթնիկական եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառման մեջ: Նշվում է, որ այն երկրները, որոնք խաթարում են մարդկանց հիմնարար արժանապատվությունը, վնասում են ԱՄՆ շահերին:

 «Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի կառավարությունները ամեն օր խախտում են իրենց տարածքում գտնվող մարդկանց իրավունքները եւ արդյունքում անկայուն են դառնում», - ասել է Սալիվանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է օրինակ լինել եւ նպաստել արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ օրենքի գերակայությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news