News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լատվիայի եւ Ռուսաստանի պետական սահմանի դեմարկացիայի վերջնական փաստաթղթերն ապրիլի 21-ին ուժի մեջ են մտել։ Այսպիսով, այս երկրների միջեւ ավարտվել է 8 տարի տեւած դեմարկացիայի գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անցած տարվա հոկտեմբերի վերջին Ռիգայում ռուս-լատվիական դեմարկացիոն հանձնաժողովի 33-րդ եզրափակիչ նիստի ժամանակ ստորագրվել էին երկու երկրների պետական սահմանի դեմարկացիայի ամփոփիչ փաստաթղթերը։ Փաստաթղթերի փաթեթում ընդգրկվել են դեմարկացիայի քարտեզը, սահմանագծի նկարագրությունը, կոորդինացիաների կատալոգը եւ սահմանային նշանների բարձրությունը, սահմանային նշանների արձանագրություններն ու վերջնական արձանագրությունը։

Սահմանների դեմարկացիայի շուրջ աշխատանքները Լատվիայի եւ Ռուսաստանի միջեւ սկսվել է 2011թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ