News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօդաչուների թռիչքների համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ, փոխանցում է Reuters-ը: 

Հայտարարությունը հետեւել է պատահարին, երբ նախօրեին խփվել էր խաղալիք դրոնը, որը չափից ավելի էր մոտեցել թագավորական նստավայրին: Աղմուկի եւ կրակոցների պատճառով մի շարք լրատվամիջոցներ հայտնել են Սաուդյան Արաբիայում «ռազմական հեղաշրջման մասին»:

ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին օրենքի մշակումն ավարտական փուլում է, եւ օգտվողներին կոչ է արել «թույլատրելի վայրերում» օգտագործելու համար ոստիկանության անհրաժեշտ թույլտվություն ստանալ, հայտնում է պետական լրատվական SPA գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ