News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում «ծագիր Բ» չունի: Նա կարծում է, որ ԱՄՆ-ն համաձայնագրից չպետք է դուրս գա, փոխանցում է Reuters-ը: 

Fox News-ի հետ հարցազրույցում Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ մյուս դաշնակիցները «շատ կարեւոր դեր» կխաղան «Իսլամական պետության» պարտությունից հետո Սիրիայի վերականգնման գործում:

Խոսելով նաեւ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ գործարքն «ուղղելու» պահանջի  մասին, որը նա բազմիցս աղետ է անվանել, Մակրոնն ասել է, որ ինքը «ծրագիր Բ» չունի: Նա նշել է, որ այս դեպքում իրավիճակը շատ ավելի լավ է, քան Հյուսիսային Կորեայի դեպքում: Մակրոնն ասել է, որ ցանկանում է համաձայնագիրը պահպանել, ըստ որում՝ լուծելով Իրանի բալիստիկ հրթիռների եւ տարածաշրջանում Իրանի ազդեցության զսպման հետ կապված հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Մակրոնը Վաշինգթոն կժամանի առաջին պետական այցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ