News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ, սակայն վերջին օրերին օրենսդրական պահանջները չեն պահպանվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Երբ հավաք է անցկացվում, բնական է, որ երթեւեկությունը կարող է սահմափակվել, սակայն երբ հավաքի  նպատակը երթեւեկությունը խաթարելն, պարալիզացնելն է, սա անհամաչափ սահմանափակում է։ Գիշերային ժամերին անհամաչափ աղմուկը դարձյալ այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակում է»,–նշել է նա։

Մեկնաբանելով վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը մարտի 1-ի մասին, նախարարը նշել է. «Մարտի 1–ի հղումն աղավաղված է ներկայացվել, խոսքը քաղած դասերի մասին է եւ հենց այդ դասերն են մղում մեղ խաղաղ հանգուցալուծում փնտրելու, իսկ վարչապետի հարցը վերաբերում էր Փաշինյանին՝ արդյոք նա դասեր քաղել է։  Դա ուժ գործադրելու ակնարկ ոչ մի պարագայում չի կարող դիտվել»,–նշել է նա։

Նրա խոսքով՝ հանրության մեջ որոշակի դժգոհություն է կուտակվել եւ մենք անխուսափելիորեն կգտնենք հանրության հետ շփվելու, լուծում գտնելու միջոց։

Հարցին, թե հնարավոր է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Մենք պետք է գիտակցենք, ինչի մասին ենք խոսում, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը, դուրս գանք հուզական մակարդակից, այդպիսի հուզական կոչեր հնչում էին նաեւ 1988 թվականին ատոմակայանի փակման հարցով՝ չպատկերացնելով դրա հետեւանքները։ Միայն սթափ դատողությունների միջոցով կարող ենք տալ այդ հարցի պատասխանը»։

Սա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին. Սերժ Սարգսյանը հեռացավ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ