News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության»  հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որեւէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետեւաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»:

Հարցին՝ դուք ընդունու՞մ եք, որ սխալվեցիք, եւ իրականում ճիշտ էր հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը, փաստորեն, բերեց հաղթական ավարտի, Մարուքյանը պատասխանեց․ «Բայց դու ի՞նչ գիտեք, մենք ինչ ենք քննարկել եւ ինչում ենք սխալվել: Մենք երբեք չենք ասել, որ փողոց դուրս գալը սխալ ենք համարում: Մեթոդաբանության տարբերություն է եղել:

Բնականաբար, ես շնորհավորում եմ բոլորիս՝ այս արդյունքի համար, բայց պետք է նաեւ նշեմ, որ սա ուղղակի մի անձի հրաժարական է, եւ մենք դեռեւս շատ անելիքներ ունենք՝ համակարգային փոփոխությունների համար: Եթե սա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով է ավարտվելու, բնականաբար, դեռ շատ բան կա քննարկելու»:

Հարցին՝ այս պահին արդեն կարո՞ղ եք արձանագրել, որ Փաշինյանի ճանապարհային քարտեզը ճիշտ էր կազմված, Մարուքյանն արձագանքեց․ «Կարող եմ արձանագրել մի բան՝ մենք չէինք սպասում, որ այսքան մեծ ակտիվություն կլինի, այսքան մարդ դուրս կգա փողոց: Դա իրապես անակնկալ էր, որովհետեւ մենք մեկ տարի առաջ ենք խորհրդարանական ընտրություններ անցել եւ տեսել ենք, թե ինչ հուսալքություն է եղել, տեսել ենք, թե ինչպես են մարդիկ ընտրակաշառքի հերթեր կանգնել:

Փաստորեն՝ մարդիկ փոշմանել են եւ իրենց քայլով այդ փոշմանելու գործողությունն արեցին: Շարունակությունը, բնականաբար, ավելի կարեւոր է, որովհետեւ միշտ իմացեք՝ հեղափոխությունը կամ փոփոխությունները սկսվում են հրաժականից կամ կոնկրետ ղեկավարի հեռանալուց հետո: Այսինքն՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:

«Ելք» խմբակցության հետագա ճակատագրին առնչվող հարցին, Մարուքյանը պատասխանեց․ «Մեր խմբակցությունը ինչպես կար, այնպես էլ կա, որեւէ բան չի փոխվել, բացի այն, որ մեր ընկերները բանտում էին, հիմա բանտում, չեն: Մնացածը կխոսենք, կտեսնենք»: Հարցին էլ՝ դուք կգա՞ք հրապարակ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Մենք երեկ էլ ենք եղել հրապարակում: Երեկ հրապարակում են եղել Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը, բայց, չգիտեմ ինչու, նրանց ելույթ ունենալու հնարավորություն չի տրվել: Ես կգամ՝ կիմանանք ինչ է կատարվել: Ամեն դեպքում՝ մենք միշտ էլ եղել ենք այդ ամենի թիկունքում: Մենք, ըստ էության, պահել ենք թիկունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ