News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաագայում ապրիլի 23-ին՝ երկուշաբթի, Քրեական տրիբունալների միջազգային մնացորդային մեխանիզմը սկսել է բոսնիական սերբերի նախկին քաղաքական առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավճռի բողոքարկման քննարկումը:

Ակնկալվում է, որ դատական լսումը կտեւի երկու օր, հաղորդում է DW-ն:

Ինչպես հայտնել է 72-ամյա Կարաջիչի փաստաբան Պիտեր Ռոբիսնսոնը, 2016-ին դատարանը նրա պաշտպանյալի հանդեպ արդար չի եղել, քանի որ նախկին Հարավսլավիայի Միջազգային տրիբունալի անդամները նախօրորք Կարաջիչին մեղավոր էին համարել:

Այդ ժամանակ նա դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման: Այժմ դատավորները պետք է արդարացնեն Կարաջիչին եւ նոր դատավարություն նշանակեն, կարծում է փաստաբանը:

Ընդ որում  այդ մեղադրական կողմը նույնպես բողոքարկել էր դատավճիռը, քամի որ Կարաջիչի համար ցմահ բանտարկություն էր պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ