Amazon-ը զբաղվում է Vesta տնային ռոբոտի ստեղծմամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Lab126 Amazon-ի հետազոտական լաբորատորիայի աղբյուրներին: Այս լաբորատորիայում էլ, ըստ աղբյուրների, զբաղվում են ընկերության գերգաղտնի նախագծով:
Vesta նախագծի մասին դեռ մանրամասներ հայտնի չեն: Պարզ է միայն, որ այն արդեն մի քանի տարի գոյություն ունի, բայց միայն հիմա է Amazon-ը սկսել ակտիվ ընդալայնել ինժեներների թիվը:
Հայտնի չէ, թե ինչ տեսք կունենա ռոբոտը, ինչ խնդիրներ կկատարի եւ արդյոք ձայնային օգնական կունենա:
Հնարավոր է՝ առաջին նախատիպերը տեսախցիկներ ունենան եւ համակարգչային տեսողության համակարգեր՝ դեմքի ճանաչման գործառույթով, ինչպես նաեւ տան մեջ ազատ տեղաշարժվելու ունակություն: