News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա եւ ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Տորոնտում հանդիպման ժամանակ պայմանավորվել են համատեղ պաշտպանել աշխարհակարգը եւ պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին նշված է նրանց համատեղ հայտարարությունում, որը տարածել է Կանադայի ԱԳՆ–ն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք քննարկել ենք ժողովրդավարության ամրապնդման համատեղ ջանքերը մի քանի երկրների ապակայունացնող պահվածքի խնդրի լուծման միջոցով, այդ թվում՝ այլ երկրների ժողովրդավարական համակարգի միջամտության հարցը, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ եւ անընդունելի գործողությունների միջոցով։ Ի թիվս այլն՝ մենք քննարկել ենք Ռուսաստանին եւ ընդգծել ենք աշխարհակարգի կանոնները պաշտպանելու եւ առաջ մղելու անհրաժեշտությունը»,–նշված է փաստաթղթում։

ԱԳ նախարարները դիտարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հատկապես ուշադրություն են դարձրել ահաբեկիչների խնդրին, որոնք թեժ կետերից վերադառնում են իրենց երկիր։ Այս առումով նրանք ընդունել են այսպես կոչված Տորոնտոյի պարտավորությունները, որոնք մանրամասները հայտարարության մեջ չի բացահայտվում։

G7 արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տորոնտոյում ապրիլի 22-23–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ