News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի հրաժարականը ես գնահատում եմ շատ ողջախոհ եւ փաստարկված քայլ, քանի որ Հայաստանում իսկապես քաղաքական եւ քաղաքացիական ընդվզում էր սկսել, որը պայմանավորված էր մեր երկրում կուտակված համակարգային խնդիրներով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

«Մարդիկ արդեն հոգնել էին եւ դուրս էին եկել փողոց, դա արդեն հասարակական պահանջ էր։ Մենք առաջին քաղաքական ուժն էինք եղել, որ դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարարել էինք, որ այս իրավիճակում միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որովհետեւ 2017 թ–ի ընտրությունները տեղի ունեցան վարչական ճնշումով եւ լայնամասշտաբ ընտրակաշառքի բաժանումով, որը լուծեց խնդիր այդ պահին, սակայն չլուծեց խորացող սոցիալական ճգնաժամը, ահագնացող արտագաղթը, գործազրկությունը եւ այլ խնդիրները։ Այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն էին դարձել»,–ասաց նա։

Հարցին, թե ինչու ՕԵԿ–ը չմիացավ շարժմանը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ իր կուսակցության բազմաթիվ անդամներ մասնակցել են բողոքի ակցիաներին, ձերբակալվել են, սակայն սա ավելի շատ ոչ թե կուսակցական պայքար էր, այլ համազգային ընդվզում։

«Ապրի Նիկոլը եւ մյուսները, որ հարթակից խոսում էին քաղաքական հանդուրժողականության եւ ոչ թե ատելության մասին, եւ ընդհանրապես կուսակցականացնեին պայքարը։ Քանի որ ժողովուրդն էր ընդվզում, պետք է տեղի ունենան ընտրություններ, որտեղ կընտրի ժողովուրդը, ոչ թե փողը։ Մարդիկ ուզում են քվեարկել, որ այս երկրում բան փոխվի»,–ասաց ՕԵԿ առաջնորդը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ