News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բլոքչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված ընկերությունների 99 տոկոսը կտապալվի, սակայն մնացած 1 տոկոսը աշխարհը կփոխի: Նման տեսակետ հայտնեց Ջուան Լին՝ NexChange ընկերության հիմնադիրը, որը ներդրումներ է կատարում ինովացիոն արտադրանքի եւ ընկերությունների մեջ:

Նրա փոխանցմամբ՝ ժամանակին գրեթե նույն բանն է տեղի ունեցել դոթկոմի հետ՝ ընկերությունները, որոնց բիզնես մոդելն ամբողջությամբ հենված էր ինտերնետում աշխատանքի վրա, մեծ տարածում են գտել 1990-ականներին՝ ինտերնետ բումի ժամանակներում, 2000 թվականին դոթկոմի բումն ավարտվեց, եւ NASDAQ ինդեքսի անկման հետ միասին սնանկացան հարյուրավոր ընկերություններ: Սակայն ջրի երեսին մնացած ընկերությունների 1 տոկոսը աշխարհը փոխեց, նրանց թվում՝ «Ամազոնը», ընդգծեց Ջուան Լին:

Նրա խոսքով՝ իր ընկերությունը գերադասում է ներդրումներ կատարել զարգացող, այլ ոչ զարգացած տնտեսությամբ երկրների ինովացիոն նախագծերի մեջ, ուստի հայկական ընկերություններն ու սթարթափերը իր համար այսօր մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

«Եթե Սան Ֆրանցիսկո կամ Լոնդոն գնամ, այնտեղ չեմ կարողանա այնպիսի բան անել, որը մեծ փոփոխությունների կհանգեցնի, քանի որ արդեն շատ զարգացած տնտեսություն ունեն: Ինձ ավելի շատ հետաքրքրում են վայրերը, որտեղ իմ ներդրումները կարող են  լուրջ փոփոխություններ առաջացնել, եւ որտեղ բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ տնտեսությունը կարող է մեծ առաջընթաց կատարել»,- նշեց է ներդրողը:

Նա հավելեց, որ հայկական ընկերությունների հետ համագործակցելու կոնկրետ ծրագրեր դեռեւս չկան. առայժմ սոսկ Հայաստանին է ծանոթանում, ուսումնասիրում նրա շուկան:

Նրա կարծիքով, սակայն, ցանկացած երկրում բլոքչեյն տեխնոլոգիաները կիրառման 2 կարեւոր ոլորտ ունեն՝ ֆինանսական ծառայությունները եւ լոգիստիկան:

«Ցանկացած բարդ իրավիճակում բլոքչեյն տեխնոլոգիան կարող է մեծ թվով օգտակար լուծումներ առաջարկել»,- նշեց Ջուան Լին:

Ջուան Լին Հայաստան է եկել՝ մասնակցելու Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ