News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի միլիարդատեր, արդյունաբերող եւ Bolloré ընկերությունների խմբի ղեկավար Վենսան Բոլլորեն ապրիլի 24-ին, ձերբակալվել է Արեւմտյան Աֆրիկայում նավահանգստային տարածքների բաշխման մեջ կոռուպցիայի կասկածանքով: Աղբյուրներին վկայակոչելով՝ հաղորդում է RFI գործակալությունը:

Ֆրանսիացի քննիչները ուսումնասիրում են Havas-ի գործունեությունը (Bolloré խմբի մասնաճյուղ) Աֆրիկայում, մասնավորապես Լոմեում (Տոգո) եւ Կոնակրիում (Գվինեա) նավահանգիստների կառավարման համար լիցենզիայի ձեռքբերման մեթոդները:

Պաշտոնական հաղորդագրության մեջ Bolloré  խմբի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ երբեք խախտումներ թույլ չեն տվել եւ գործել են օրենքի շրջանակում:

AFP-ն հիշեցնում է, որ 2016-ի ապրիլին Bolloré-ի գլխավոր գրասնեյակում արդեն այս գործով խուզարկություններ են կատարվել:

Bolloré-ի բաժնետոմսերի արժեքը միլիարդատիրոջ ձերբակալման մասին լուրից հետո 5 տոկոսով նվազել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ