News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դատարանը 5 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակել 35-ամյա դերասանուհի Էլիսոն Մեքին, որը հայտնի է «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալից, հայտնում է Meduza-ն: Նա ապրիլի 20-ին, Nxium ընկերությունում կանանց շահագործելու առնչության մեղադրանքով , կալանավորվել էր:

Դատարանի որոշմամբ՝ Մեքը տնային կալաքի կենթարկվի իր ծնողների տանը՝ Քալիֆորնիայում եւ պարտավոր կլինի էլեյտրոնային ապարանջան կրել, որը կվերահսկի նրա տեղաշարժերը:

Դերասանուհին մեղադրվում է Nxium-ում նոր անձանց ներգրավմամբ, որի համար նա իբրեւ թե կազմակերպության առաջնորդ Քիթ Ռանյերայից դրամական պարգեւատրում է ստացել:

Nxium ընկերությունը զբաղվել է ինքնազարգացման սեմինարների անցկացմամբ: ՀԴԲ-ի տվյալներով՝ դրա ներսում  գաղտնի խումբ է գործել, որի մասնակիցները շանտաժի միջոցով ստիպել են կանանց ստրկական աշխատանքով եւ Ռանյերայի հետ սեքսով զբաղվել:

Nxium-ի ղեկավար Քիթ Ռանյերան կալանավորվել է 2018-ի մարտին Մեքսիկայում եւ արտահանձնվել ԱՄՆ-ին:

 Էլիսոն Մաքն իրեն մեղավոր չի ճանաչում: CNN-ի հաղորդմամբ՝ դերասանուհու փաստաբանները քննության հետ բանակցություններ են վարում գործարք կնքելու համար:

(WATCH) #BREAKING #Smallville actress #AllisonMack just released from jail. Mack is accused of recruiting for a sex cult. She’s headed to house arrest at her parents home in #California @PIX11News pic.twitter.com/K31BCisgQS

— Ayana Harry PIX11 (@AyanaHarry) 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ