News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Համաշխարհային հռչակ վայելող ձեռնածու-աճպարար Հարություն Հակոբյանը պատվիրել է բացահայտել իր հնարքները ոչ վաղ, քան իր ծննդյան 100 տարին է։ Այս ժամկետը եկել է, եւ ձեռնածուի օրագիրը կարող է բացվել։ Այս մասին պատմել է նրա որդին, հայտնի ձեռնածու Հմայակ Հակոբյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հարյուրամյակը լրացել է ապրիլի 25-ին։

«Հորս մահից հեըո մեր տանը հրդեհ եղավ։ Շատ բան այրվեց։ Բայց անվնաս էր մնացել պատից կախված հորս նկարը ոսկյա շրջանակով։ Նկարի ետեւում գտանք հայրիկի օրագիրը»,-պատմել է Հմայակ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նա, երեւի, կհրապարակի հոր հնարքների գրառումները, եթե դրանք հետաքրքրեն որեւէ մեկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ