News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը


Եվս երկու կանայք հայտարարել են, որ վնասվածք են ստացել մարդկանց անհետացման Դեվիդ Կոպերֆիլդի հայտնի հնարքի իրականացման ժամանակ։ Այս մասին  CBS հեռուստաալիքին հայտնել է Կոկս Բենեդիկտ Մորելին՝ բրիտանացի Գեւին Կոկսի փաստաբանը, որը ձեռնածուին դատի է տվել շոուի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։

Մորելիի խոսքով՝ տուժած կանայք արդարություն են պահանջում, ոչ թե փոխհատուցում։ Նա հայտարարել է, որ շոուից հետո տուժածներից մեկը ձեռքի մի քանի վիրահատություն է անցել, եւ խոստացել է երկու տուժողներին բերել դատարանի դահլիճ։

Կոպերֆիլդը հերքում է իր մեղքը, իսկ նրա փաստաբանները չեն պատասխանել հեռուստաալիքի դիմումին։

Ձեռնածուն այլեւս չի իրականացնում այդ հնարքը, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ բազմաթիվ տարիների ընթացքում 55 հազար հանդիսատես է մասնակցել հնարքին եւ ոչ ոք չի տուժել։

Անցած շաբաթ Լաս Վեգասի դատարանում լսումների ժամանակ բացահայտվել է հնարքի գաղտնիքը։ Այսպես, Կոկսը տասն այլ հանդիսատեսի հետ պետք է մութ միջանցքով դուրս գար հյուրանոցի խոհանոց, ապա վերադառնար բեմ։ Սակայն մթության մեջ բրիտանացին ընկել է եւ վնասվածք ստացել, որի բուժումը 400 հազար դոլար է արժեցել։ Մորելին նշում է, որ իր պաշտպանյալին չեն զգուշացրել անվտանգության տեխնիկայի մասին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news