News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը հրաժարվելու է կատարել Կարեն Կարապետյանի որեւէ հրահանգ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Ոստիկանության եւ ոստիկանության պետի հայտարարությունները վկայում են, որ նրանք ուղղակիորեն հրաժարվելու են կատարելու Կարեն Կարապետյանի որեւէ հրահանգ։ Նա վարչապետի պաշտոնակատար չէ, եւ նրանք իրավասու չեն կատարելու նրա հրահանգները»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Եթե գեղական կարգով նայենք, ես ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ լիազորություններ ունեմ, քան Կարապետյանը։ Բոլոր ոստիկանների կոչ են անում րոպե առաջ եւ անվերապահորեն միանալ մեր շարժմանը եւ հայտարարել Հայաստանում սկսած խաղաղ ոչ բռնի հեղափոխության հաղթանակը»։

Ըստ Փաշինյանի, չկա որեւէ տարբերակ որ հրապարակում հավաքված ժողովուրդը չհաղթի։ «Եթե հանկարծ փորձ կարվի հանրապետական որեւէ թեկնածուի նույնիսկ առաջադրել վարչապետի թեկնածու, ապա ժողովուրդը կշրջափակի ԱԺ շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլեւս ոտք չդնել կառավարական որեւէ շենք»։

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց «Գրանդ» Հոլդինգի ղեկավարությանը, որ միացավ շարժմանը եւ իր քայլով վերջ դրեց այն խոսակցություններին,թե շարժումը վնասում է տնտեսությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ