News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Twitter-ում շնորհակալություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին, որը նրան աջակցել է ու եղբայր անվանել:

«Դուք կարող եք Թրամփի հետ չհամաձայնվել, բայց բազմությունը չի կարող ինձ ստիպել նրան չսիրել,- Twitter-ի իր էջում գրել է Ուեսթը: - Մենք երկուսս էլ օժտված ենք վիշապի էներգիայով: Նա իմ եղբայրն է»:

Ռեփերը նշել է, որ բոլորին սիրում է, սակայն «չի համաձայնվում այն ամենին՝ ինչն անողն ով էլ որ լինի»: «Սա այն է, ինչը մեզ անհատ է դարձնում: Մենք անկախ մտածելու իրավունք ունենք»,- նշել է նա: Երաժիշտը նաեւ լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել Թրամփի մակագրած բեյսբոլի շապիկը՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» կարգախոսով: «Քանյե, շնորհակալություն, սա շատ զիլ է»,- ի պատասխան նշել է Թրամփը Twitter-ի իր էջում Ուեսթի վերագրառման մեկնաբանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ