News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզ կատարած հերթական այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչները տեղեկացրել են ջրաչափերի բացակայության պատճառով խմելու  ջուր չլինելու վերաբերյալ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բաղանիսի վարչական ներկայացուցիչը Պաշտպանին հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգն անցկացրել է, սակայն անվճար ջրաչափեր չեն տեղադրվել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում Բաղանիս համայնքը ներառված չէ։ Այդ պատճառով ընկերությունը նշված տարածքում ծառայություններ մատուցելու պարտավորություններ չունի, իսկ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ Բաղանիս համայնքում անցկացվել է ընկերության հետ առնչություն չունեցող բարեգործական ծրագրի շրջանակում։

Իրավասու կառույցների հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետագա աշխատանքի արդյունքում՝ 2018 թվականի հունվար ամսից կնքվել է պայմանագիր «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։ Ավելի ուշ Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք է բերվել թվով 200 ջրաչափ, ընթանում են տեղադրման աշխատանքներ և արդեն կանոնակարգված է ջրամատակարարումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ