News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2017 թվականի Հայաստանի Հանրապետության բյուջեի գերակատարված ցուցանիշները թույլ կտան նվազեցնել եկամտահարկը: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը` հավելելով, որ դա հնարավոր կդառնա, եթե միտումը շարունակվի նաեւ 2018 թվականին:

Այնուամենայնիվ, ըստ նրա, 4 ամիսների արդյունքներով բյուջեի ցուցանիշներն արդեն իսկ գերազանցել են 14.1 մլրդ դրամը: «Սա փոքր հնարավորություն չէ, եթե միտումը շարունակվի մինչեւ 2018 թվականի վերջ»,- նշել է Բրուտյանը:

Հիշեցնենք, որ, հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի նոր հարկային օրենսգրքի համաձայն, եկամտահարկի սանդղակը փոխվել է: Նախկինում 120 հազար դրամ ամսական աշխատավարձ ունեցող քաղաքացիների համար այն 24.4 տոկոս էր կազմում,  այժմ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար եկամտահարկը կազմում է 23 տոկոս: 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար հարկը 26.6 տոկոսից աճել է մինչեւ 28 տոկոս: Նրանց համար, ովքեր 2 մլն դրամից բարձր աշխատավարձ են ստանում, հարկը չի փոփոխվել՝ 36 տոկոս:

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի պետական բյուջե հարկային եկամուտների ներհոսքի ծավալը 1.202 տրլն դրամ է կազմել՝ տարեկան 11.6 տոկոս աճով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ