Թուրքիան եւ ԱՄՆ-ն Սիրիայի Մանբիջում համատեղ քայլեր կձեռնարկեն: Այս մասին Բրյուսելում ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը:
Նա նաեւ հայտնել է, որ Մանբիջում ֆրանսիայի ներկայությունը չկա: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կգնահատի դաշնակիցների կողմից Patriot եւ այլ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ «լավ առաջարկները»: