News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բոլոր գյուղատնտեսական եւ սպառողական ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները պետք է առանց բացառության բոլորը զրոյացվեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Վանաձորից Երեւան վերադառնալու ճանապարհին, Ապարանում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Արագաչափերի չվճարված բոլոր տուգանքները պետք է զրոյացվեն: Արագաչափերի հարցը պետք է լուծվի, այդ տուգանքների գումարները պետք է նվազեցվեն։ Մենք պետք է նայենք, քանի որ դա երթևեկության կանոնները կամ անվտանգությունը ապահովելու միջոց չէ, այլ ժողովրդին թալանելու միջոց է»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այլեւս չի լինելու ժողովրդին թալանող իշխանություն, այլ լինելու է ժողովրդին հարստացնող իշխանություն. «Չի լինելու արտագաղթը խթանող իշխանություն, լինելու է ներգաղթը խթանող իշխանություն։ Հայաստանում չի լինելու քաղաքացուն վախեցնող իշխանություն, այլ լինելու է քաղաքացուն երջանկության եւ ազատության հնարավորություն տվող իշխանություն»։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ