News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ժողովրդական այս զարթոնքը բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:

Դիտարկմանը, որ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ վերջին օրերին սահմանային լարվածությունը պայմանավորված է հենց Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով, Փաշինյանն ասաց. «Հասկանալի է, որ անվտանգությունն առաջնահերթություն է մեզ համար: Կարծում եմ, որ ժողովրդական զարթոնքը բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը։ Այս ամենի արդյունքում թե ժողովրդի, եւ թե բանակի մարտական ոգին բարձրանում է։ Ես լիարժեք սատարում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ԼՂՀ իշխանություններին։ Վարչապետ ընտրվելու պարագայում առաջին քայլերից մեկը կլինի անվտանգության հետ կապված օպերատիվ իրավիճակին ծանոթանալը, եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը»:

Հարցին, թե ո՞րն է իր դիրքորոշումը Արցախի խնդրում, Փաշինյանը նշեց. «Իմ դիրքորոշումը չի փոխվել: Միջազգային լրատվամիջոցների հետ հարցազրույցներում եմ ասել, որ Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է, ագրեսիվ է, եւ այն պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ պետք է գրավեն Երեւանը, ուրեմն մեր հիմնական խնդիրն է հետեւողականորեն ուժեղացնել մեր բանակը, հետեւողականորեն ուժեղացնել բանակի մարտունակությունն ու ոգին, հետեւողականորեն բարձրացնել մեր հանրության ընդհանուր տրամադրվածությունը եւ այդպիսով երկրի պաշտպանողականությանը: Դա է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու գրավականը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է նպաստեն, որպեսզի Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորությանը եւ վերադառնա կառուցողական դաշտ»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Ինչո՞ւ այլեւս Փաշինյանը չի բարձրացնում ԵՏՄ-ից դուրս գալու հարցը. նրա պարզաբանումը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ