News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Կառավարության ձեւավորումը ներքոաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանն ասաց վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի այն հարցին, թե ընտրվելու դեպքում ովքեր են լինելու փոխվարչապետերը, ՊՆ ղեկավարը, ԱԳ նախարարը, ֆինանսների նախարարը:

«Որոշումները պետք է լինեն առավելագույնս քննարկված եւ առավելագույնս ինստիտուցիոնալ: Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե որքանով են որոշումների կայացման վրա ազդում ղեկավարաների սուբյեկտիվ մոտեցումները եւ որքանով են դրանք հավասարակշռված պետական ինստիտուտներով: Ինչ վերաբերում է կառավարության կազմին, այս պրոցեսը ֆորսմաժորային վիճակում է տեղի ունենում, կառավարության ձեւավորումը ներքոաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Եթե սա սովորական պրոցես լիներ, այլ գործընթաց կլիներ: Ձեր հարցի պատասխանը գտնելու համար պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որը ուղղակի կամ անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը: Պետք է արձանագրվի այդ շրջանակը եւ կառավարությունը պետք է ձեւավորվի այդ շրջանակի հետ քննարկման արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուի խոսքով, իրենց նպատակը համերաշխության մթնոլորտի ձեւավորումն է, որտեղ հնարավոր կլինի հանգիստ քննարկել բոլոր այն հարցերը, որոնց գոյությունն այլեւս ընդունում ենք. «Կառավարության կազմը կձեւավորվի, կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա եւ կառավարության կազմը կձեւավորվի այդ պատկերի շրջանակում իրականացվող քաղաքականության եւ քննարկումների շրջանակում: Չեմ ուզում հավակնոտ հայտարարություն անել, բայց մեր ձգտումը պետք է լինի ձեւավորել համաձայնության կառավարություն: Մենք ունենք մեր կադրային բազան, բայց մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ձերոնքականներին մերոնքականներով փոխարինելու»:

Խոսրով Հարությունյանը հեգնեց. «Եթե անուններ չեք հնչեցնում, անորոշությունը մեծացնում ենք, իսկ եթե չկան, առավել եւս անորոշությունը մեծ է»:

Ճիշտ կլիներ՝ այս դեպքում ասեիք՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ես սխալ. Աշոտյանը՝ Փաշինյանին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ