News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատը փորձում է խոչընդոտել ժողովրդավարական կամքի իրականացումը, որով ժողովուրդը հանրաքվեի ժամանակ սատարել է Եվրամիությունից երկրի դուրս գալը։ Այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նախարարի խոսքով՝ խորհրդարանի վերին պալատը օրենսդիր մարմնին լիազորել է արգելափակել կամ հետաձգել Brexit–ի հարցով վերջնական համաձայնագրի ընդունումը։ «Չընտրվող վերին պալատը այժմ իսկապես փորձում է արգելափակել բրիտանական ժողովրդի ժողովրդավարական կամքը»,–նշել է նա։

Լորդերի պալատի անդամները ներկայումս 7 լրացում են կատարել Մեծ Բրիտանիայի տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագծում։ Համայնքների պալատը, որում երկրի վարչապետը մեծամասնություն ունի, կմերժի այն։ Այնուամենայնիվ, այս իրավիճակը ի ցույց է դնում բրիտանական խորհրդարանի ներսում  Brexit–ի հարցով առկա տարաձայնությունները։

Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պաշտոնական բանակցությունները ԵՄ–ից Բրիտանիայի դուրս գալու շուրջ սկսվել են 2017թ. հունիսի 19–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ