News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ձեռնպահ է մնացել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա ողբերգության ազդեցությունը գնահատելուց։

Կոպրիկինը նշել է, որ բոլորը ցնցված են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարից։ Նա պատմել է, որ զանգել է Երևանում Իրանի դեսպանին և հաղորդակից դարձրել իր զգացմունքներին ոգու արիություն մաղթել: ՌԴ դեսպանն ասել է, որ կատարվածն իսկապես ողբերգություն է բոլորի և առաջին հերթին Իրանի ժողովրդի համար։

«Բայց, ցավոք, սա ողբերգական արդյունք է։ Բոլորը ցնցված են»,- լրագրողների հետ զրույցում նշել է դեսպանը։

Հարցին՝ արդյոք Իրանի ղեկավարության մահը կարող է ազդել տարածաշրջանային կայունության վրա, Կոպիրկինն առաջարկել է այս հարցը թողնել վերլուծաբաններին և փորձագետներին. «Ձեռնպահ կմնամ որևէ գնահատական ​​տալուց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ